ՄԻՊ-ը մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վրա հիմնված փորձագիտական քննարկմանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վրա հիմնված փորձագիտական քննարկմանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակում
ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներին, ԿԽՄԿ գործելակերպին և գործունեության հիմնական ուղղություններին ՀՀ֊ում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար փոխանակվել խոցելի խմբերի կարիքները հասցեագրելու լավագույն փորձով։