շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

Հիշեցնենք՝ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիայի երեք մասնակիցների, որոնք իրազեկման երթ էին իրականացնում:

Նշենք, որ ակցիան վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով է: 

Քաղաքացիները վրանը բացած իրազեկման ակցիա էին իրականացնում, իսկ ոստիկանությունը պահանջում էր քայլել իրենց նախանշած ուղղությամբ և դուրս չգալ ճանապարհի երթևեկելի հատված։

Քանի որ ակցիայի մասնակիցները չենթարկվեցին պահանջին, ոստիկանությունը բերման ենթարկեց նրանցից մի քանիսին:

  • Կիսվել: