երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մինչև քվեարկության օրը ստացվել են ընտրական իրավունքի խախտումներ պարունակող 18 նյութ և 5 քրեական գործ. ՔԿ

Մինչև քվեարկության օրը ստացվել են ընտրական իրավունքի խախտումներ պարունակող 18 նյութ և 5 քրեական գործ. ՔԿ

ՔԿ տարածքային ստորաբաժանումներում մինչև քվեարկության օրը ստացվել են առերևույթ ընտրական իրավունքի խախտումներ պարունակող 18 նյութ և 5 քրեական գործ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը:

Նա նշել է, որ  նշված 23 դեպքերից 4-ը վերաբերում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, 9-ը՝ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելուն, 5-ը՝ նախընտրական քարոզչությանը հարկադրելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ բարեգործության արգելքը խախտելուն և 1-ը նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն:

 

  • Կիսվել: