չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն․ ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի վճռի մասին

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն․ ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի վճռի մասին

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։

  • Կիսվել: