ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 ՄԻԵԴ-ը դադարեցրել է հայցերի ընդունումը

ՄԻԵԴ-ը դադարեցրել է հայցերի ընդունումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի թվիթերյան էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ բացառություն կլինեն հատուկ կարեւորության դեպքերը:

Ինչպես ասվում է տեքստում՝ մարտի 16-ից գրավոր ընթացակարգով ՄԻԵԴ-ի Մեծ պալատը շարունակել է իր աշխատանքը՝ ասվում է տեքստում:

Աշխատանքի դադարեցման մասին որոշում է ընդունվել կարանտինի միջոցներին համապատասխան, որը սահմանել է ընդունող երկիրը, այսինքն՝ Ֆրանսիան:

«Այս շրջանում դատարանի շենք կարող են մտնել միայն դատավորներն ու քարտուղարության աշխատակիցները: Խստորեն պահպանվում են սանիտարական նորմերը, որոնք սահմանել են իշխանությունները»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: