հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսանալ․ Գրիգոր Մինասյան

ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսանալ․ Գրիգոր Մինասյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ հանդիսանալ Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ընդհուպ լիազորությունների դադարեցման համար:

Կառավարության առաջարկությամբ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայարեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

Մինչ փոփոխություններին անդրադառնալը արդարադատության փոխնախարարը նշեց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում է միջազգային դատարանի որոշմամբ բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Մինասյանի խոսքով՝  նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին, վերջինիս կարծիքի հիման վրա այն էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ:

«Հստակեցվել է, որ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո 1 տարվա ժամկետում: Նախատեսվել է նաև, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի»,-  ասաց  փոխնախարարը:

  • Կիսվել: