հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻԵԴ դատավորները հանդիպել են ՀՀ փաստաբաններին

ՄԻԵԴ դատավորները հանդիպել են ՀՀ փաստաբաններին

ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատաիրավական պրակտիկայի վերջին զարգացումները» թեմայով:

Քննարկումը վարել են  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ Արմեն Հարությունյանը և Թիմ Էյքը:

Փաստաբանների հարցերը դատավորներին ՄԻԵԴ դիմելու ժամկետների և տեխնիկական մի շարք խնդիրների վերաբերյալ էին:

Դատավորները փաստաբանների հարցերին տվել են սպառիչ պատասխաններ, որոշ հարցերի վերաբերյալ էլ, մանրամասն քննարկում իրականացնելու նպատակով, առաջարկել թեկուզ օնլայն ձևաչափով առաջիկայում ևս կազմակերպել քննարկում՝  ինտեգրելով նաև ՄԻԵԴ-ի այլ ներկայացուցիչների:

Փաստաբանները շնորհակալություն  են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին արդյունավետ քննարկում անցկացնելու համար:

  • Կիսվել: