ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի շարք խախտումներ են հայտնաբերվել. նախարարի որոշմամբ՝ նոտարի գործունեությունը կասեցվել է 5 ամսով

Մի շարք խախտումներ են հայտնաբերվել. նախարարի որոշմամբ՝ նոտարի գործունեությունը կասեցվել է 5 ամսով

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ հոկտեմբերի 24-ի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար Աստղինե Միքայելյանի (նստավայր` «Քանաքեռ-Զեյթուն 1») նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժ՝ հինգ ամիս ժամկետով:
 
Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ նախարարության վերահսկողական վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ:

  • Կիսվել: