կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 54-ամյա Կարեն Ա.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Կարեն Ա.-ն հանձնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 24-ին Միկոյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 31-ամյա Արտավազդ Կ.-ին, որը 2021 թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին հայտնաբերվել է 56-ամյա Միքայել Ա.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 14-ից Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները հունվարի 24-ին Արմաշի Կարպա-Լճակայան տանող ճանապարհին հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 21-ամյա Արթուր Զ.-ին, որը 2021 թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 24-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արարատ Մ.-ն, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 24-ին բաժին է ներկայացել 37-ամյա Գևորգ Կ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 19-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 24-ին բաժին է ներկայացել 55-ամյա Աշոտ Ղ.-ն, որը 2021 թ. հունվարի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աշոտ Ղ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հունվարի 24-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արմեն Ս.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: