ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները նախագահի կողմից չստորագրելու մասին

Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները նախագահի կողմից չստորագրելու մասին

«Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ»,- 1lurer.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չստորագրելու և ՍԴ ուղարկելու որոշումը:

«Եվ հետաքրքիր է, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր, ավելին՝ կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվում»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ նախագծերի փաթեթը նախատեսում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրում:

Այսօր նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել օրենքներն ու դիմել է ՍԴ՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

 

  • Կիսվել: