շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Մեռիր կամ խոստովանիր»։ Ադրբեջանական բանակում հայ լրտեսներ են փնտրում կտտանքների ենթարկելով․ BBC

«Մեռիր կամ խոստովանիր»։ Ադրբեջանական բանակում հայ լրտեսներ են փնտրում կտտանքների ենթարկելով․ BBC

Ադրբեջանական բանակում կտտանքների ևխոշտանգումների ենթարկված զինվորների և նրանց դատական գործերին է անդրադարձել BBC բրիտանական պարբերականը։

Հոդվածի հեղինակ Մահերամ Զեյնալով խոսել է կտտանքների ու խոշտանգումների ենթարկվածների և նրանց հարազատների հետ։ 

 Հոդվածում, մասնավորապեսա ասվում է․ «Խոշտանգումների հետևանքով զոհված 9 զինծառայող, տասնյակ տուժածներ, 25 դատապարտյալներ, ովքեր մեղադրվել են պետական դավաճանության մեջ. այսպիսին է 2017 թվականի պատկերն ադրբեջանական բանակում.

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում տեղեկացրին զինվորների կալանավորումների մասին՝ հօգուտ Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսության մեղադրանքով։

Եվ դա ողջ պաշտոնական տեղեկությունն էր։

Զանգվածային կտտանքների մասին, որոնք տեղի են ունեցել 2017-ի մայիսին եւ հունիսին, հանրությունն սկսեց իմանալ միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել գործի մանրամասները։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 100 զինվոր եւ սպա ենթարկվել են խոշտանգումների, 25 հոգի երկարատեւ բանտարկության է դատապարտվել, մոտ ինը հոգի զոհվել է կտտանքներից։

Այսօր Ադրբեջանում դա կոչվում է «Տերտերի գործ», այն շրջանի անունով, ուր տանում էին զինվորներին տեղեկություն կորզելու համար։

Զոհվածներից մեկը ենթասպա Ռուսլան Օջահվերդիեւն է։ Մահվան պատճառը նշվել է սրտի կանգը մարզումների ժամանակ։ Հինգ օր հետո Ռուսլանի մարմինը արտաշիրիմեցին եւ ուղարկեցին Բաքու՝ փորձաքննության, եւ այստեղ պարզվեց, որ մահը վրա է հասել «կրծքավանդակի վնասվածքից»։ 

Նրա կնոջ՝ Ռավնանի խոսքով՝ ամուսնուն մերկացրել են, կապել, ինչ-որ դեղեր սրսկել, խեղդել են ջրում։ Այս ամեը տեղի է ունեցել բժշկի ներկայությամբ, որը պետք է հետեւեր, որ մահը վրա չհասներ։ Այս փաստերը հաստատում են ինչպես վկաների ցուցմունքները, այնպես էլ դատական փորձաքննության եզրակացությունը։

Այս պատմության մասին գրեթե ոչինչ չգիտեին, քանի որ զինվորների դատավարությունները տեղի են ունենում դռնփակ։

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում տեղեկացրին զինվորների կալանավորումների մասին՝ հօգուտ Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսության մեղադրանքով։

Եվ դա ողջ պաշտոնական տեղեկությունն էր։

Զանգվածային կտտանքների մասին, որոնք տեղի են ունեցել 2017-ի մայիսին եւ հունիսին, հանրությունն սկսեց իմանալ միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել գործի մանրամասները։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 100 զինվոր եւ սպա ենթարկվել են խոշտանգումների, 25 հոգի երկարատեւ բանտարկության է դատապարտվել, մոտ ինը հոգի զոհվել է կտտանքներից։

Այսօր Ադրբեջանում դա կոչվում է «Տերտերի գործ», այն շրջանի անունով, ուր տանում էին զինվորներին տեղեկություն կորզելու համար։

Զոհվածներից մեկը ենթասպա Ռուսլան Օջահվերդիևն է։

Ինչպես հիշում է նրա կինը՝ Ռավանան, 2017 թվականի հունիսի 15-ի առավոտյան նա գնացել է զորամաս եւ դրանից հետո արդեն զանգերին չի պատասխանել։

«Այդ ժամանակ ես անհանգստացա, մինչեւ երեկո զանգահարեցի, իսկ հետո հարեւաններիս պատմեցի անհանգստությանս պատճառների մասին»,- հիշում է նա։

Ավելի ուշ զինվորականները նրան տեղեկացրել են, որ նրա ամուսնուն կալանավորել են, բայց թե ուր են տարել եւ ինչի համար՝ չեն ասել։

«Իսկ հետո նույն երեկոյան մեզ ասացին զորամասում, որ նա վիրավոր է, բայց ուրիշ ոչ մի մանրամասն չասացին, ասում էին, որ սպասենք մինչեւ վաղը»։

«Ամբողջ գիշեր չքնեցինք, իսկ առավոտյան սկեսրայրս զանգահարեց ինձ եւ ասաց, որ իրեն տեղեկացրել են զորամասից, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան։

Մահվան պատճառը նշվել է սրտի կանգը մարզումների ժամանակ։

«Այդ ժամանակ ես դեն նետեցի հեռախոսը, վազեցի փողոց, նայում եմ՝ բոլոր հարեւաններս արդեն հավաքվել են, եւ այդ ժամանակ հասկացա, որ նրանք արդեն ամեն բան գիտեն, բայց ինձ ասել չեն կարողանում»,- ասում է նա։ Հարեւաններն օգնել են նրան այդ առավոտ ստանալ ամուսնու մարմինն ու թաղել (Ադրբեջանում, մուսուլմանական ավանդութի համաձայն, թաղումը սովորաբար կատարվում է մահվան օրը)։

Այդ օրը Ռավանան վրդովվել է, որ մզկիթ եկած զինվորականները թույլ չեն տվել լվալ մարմինը, ինչպես պահանջում է մուսուլմանական սովորությունը։ Իսկ մարմինը արդեն փաթաթված էր պատանի մեջ ու փակված դրոշով։

Սրտի նոպայի մասին պատմությանը, նրան, որ նա այնքան վատ է եղել, որ Բաքվից նրա համար բժշկական ուղղաթիռ են կանչել, Ռավանան չհավատաց։

Հինգ օր հետո Ռուսլանի մարմինը արտաշիրիմեցին եւ ուղարկեցին Բաքու՝ փորձաքննության, եւ այստեղ պարզվեց, որ մահը վրա է հասել «կրծքավանդակի վնասվածքից»։

Փորձագետների այս կարճ եզրակացության մանրամասների մասին նա իմացավ արդեն կտտանքների ենթարկողների դատի ժամանակ։

Ռավանան տասնյակ տուժածներից մեկն էր, որոնք դատի մեջ էին մտել զինվորական դատախազության հետ։ Մյուս զինվորների խոսքերից նա իմացավ, թե ինչպես են տանջել իր ամուսնուն։

«Նրա բերանը փակել են շապիկով, փորձել են խեղդել, պահանջել են խոստովանել, որ լրտես է, որ, իբր ընտրություն ունես՝ կամ մեռնել, կամ խոստովանել»,- հիշում է նա։

Ռավանան դատարանում իմացել է, որ ամուսինը դարձել է կեղծ մատնության, ցուցմունքների զոհ, որոնք կտտանքների ներքո տվել է մեկ այլ զինվոր։

«Դատարանում ես լաց եղա, հարցրի Ֆուադ Աղաևին (նա, որին մեղադրել են կտտանքների մեջ), թե ինչու է արել դա, իսկ նա պատասխանում է՝ «ինձ հրամայել են, կամ ես պետք է սպանեմ, կամ ինձ կսպանեին»,- պատմում է Ռավանան։

Նրա խոսքով՝ ամուսնուն մերկացրել են, կապել, ինչ-որ դեղեր սրսկել, խեղդել են ջրում։ Այս ամենը տեղի է ունեցել բժշկի ներկայությամբ, որը պետք է հետևեր, որ մահը վրա չհասներ։ Այս փաստերը հաստատում են ինչպես վկաների ցուցմունքները, այնպես էլ դատական փորձաքննության եզրակացությունը։

«Ես Ֆուադին հարցրի՝ ո՞ւմ հրամանով ես տանջել նրան, նա ասաց, որ չի կարող բացել դա,- ասում է Ռավանան։- Ես նրան ասում եմ՝ դու, կեղտոտի մեկը, դե ինչ, նա խոստովանեց, որ  հայկական լրտես է։ Իսկ նա ասում է, որ չէ, իբր, եթե խոստովաներ՝ ողջ կմնար»։

Կտտանքների մասին պատմել է նաև զինվոր Ֆաիք Ահմեդովի հայրը՝ Ալիբեյը։ Նրա որդուն 20 տարի են տվել։ Նրա խոսքով՝ նա չի կարողացել դատարանում  հասնել այն բանին, որ ընդունեն, որ տղային կտտանքների են ենթարկել։ Իսկ դատարանը, նրա խոսքով, չի քննարկել կտտանքների փաստերը։

Իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը պատմել է, որ զանգվածային ձերբակալությունների առաջին ամիսներին ո՛չ հանրությունը, ո՛չ իրավապաշտպանները ոչինչ չեն իմացել տեղի ունեցածի մասին: Ապա լուրեր են տարածվել խոշտանգումների եւ սպանությունների մասին:

Գյուլալիեւի խոսքով՝ արդյունքում պարզվել է, որ խոշտանգումների զոհերը առնվազն 101-ն են, նրանցից 9-ը մահացել է խոշտանգումներից:»

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: