Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմին «վճռական բողոք» է ներկայացվել հունիսի 27-ին տեղի ունեցած խուզարկությունների կապակցությամբ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են երկու ադրբեջանցու իրենց տներում, մի քանի մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ևս 9-ը ձերբակալվել է։
Ավելի վաղ Բաքուն հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանին հորդորելով անհապաղ հետաքննություն անցկացնել և կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բռնություն են գործադրել ադրբեջանցիների նկատմամբ:
Ավելի ուշ լրատվամիջոցները գրել են, որ գործողության ընթացքում զոհերի թիվը հասել է 6-ի: