չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը․ Արմեն Գրիգորյանի փաստաբան

Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը․ Արմեն Գրիգորյանի փաստաբան

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին ժամը 9:30-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան), շարունակվելու են լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը։

Դատական նիստը դռնբաց է»,- հավելել է նա:

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում՝ 2022թ․-ի հուլիսի 15-ին։

 

  • Կիսվել: