երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեքենայի զննությամբ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Մեքենայի զննությամբ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 31-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի երկու բնակչի՝ «Մերսեդես»-ով հանդերձ:

32-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,12 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում եղել է պոլիէթիլենային փաթեթ:

Զննությամբ փաթեթի միջից հայտնաբերվել է թմբուկավոր մարտական ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: