հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեքենան ընկել է ձորը. կա 3 զոհ, 1 վիրավոր

Մեքենան ընկել է ձորը. կա 3 զոհ, 1 վիրավոր

Մարտի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հրազդան-Բջնի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկու ուղևորները՝ 41-ամյա Շերամ Գրիգորյանը և 48-ամյա Աշոտ Գրիգորյանը, մահացել են տեղում, իսկ 38-ամյա ուղևոր Գոռ Գրիգորյանը մահացել է հիվանդանոցում:

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: