հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին

Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին

Հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաեւ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ տղամարդը կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, նա կասկածվում է նաեւ 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու եւ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։

  • Կիսվել: