շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 74 դեպք

Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 74 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փորձագետի կողմից կեղծ եզրակացություն տալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, սպանության սպառնալիքի և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող։

Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: