ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարեցնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: