երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ավազակային հարձակման, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրամիջոցի մաքսանենգության, շինարարական, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 12 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: