ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 66 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 19 մարդ

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 66 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 19 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 3, ֆիզիկական ներգործության, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, սառը զենքի հայտնաբերման և շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: