ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ ծանր վիրավորանքի՝ 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ընտանեկան բռնության ու պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 4-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անձին ապօրինի ազատությունից զրկելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սպանության սպառնալիքի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: