հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 43 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 43 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 4-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, ծեծի ու սուտ մատնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 2 և ավազակային հարձակման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: