շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 8 ավտոպատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 8 ավտոպատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ծանր վիրավորանքի՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 2-ական, անձի առևանգման, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի ու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: