երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. գրանցվել է 19 ավտովթար, զոհվել է 5, վիրավորվել՝ 36 մարդ

Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. գրանցվել է 19 ավտովթար, զոհվել է 5, վիրավորվել՝ 36 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, խոշտանգման, խուլիգանության և թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, պետական ունեցվածքի գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ապօրինի կերպով սառը զենք կրելու, փողերի լվացման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ընտանեկան բռնության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և բնակարանային գողության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 5 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: