շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունն անհիմն է․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունն անհիմն է․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Այսօր Երևանի առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Քննում է մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենց ներկայացրած միջնորդությունները եղել են բովանդակային, քննվել են դատարանի կողմից, դրանց վերաբերյալ կայացվել են բովանդակային դատական ակտեր՝ անկախ նրանից, իրենք համաձա՞յն են եղել, թե՞ ոչ: Հետևաբար, ըստ Խուդոյանի, մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունն անհիմն է:
 
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննարկումը դիտարկեց որպես պաշտպանության իրավունքի սահմանափակում, դատավոր Դանիբեկյանի գործողություները՝ անօրինական: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պաշտպանը գործի քննության վարույթը կասեցնելու միջնորդություն ներկայացրեց: 
 

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

  • Կիսվել: