ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատավորը հետաձգեց Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդության քննարկումը

Դատավորը հետաձգեց Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդության քննարկումը

Այսօր նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ հրապարակեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատավորը որոշեց հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումը:    

Ամբաստանյալների փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հիմնական հիմնավորումն այն է, որ նրանց մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով, չնայած ենթադրյալ արարքը կատարվել է հոդվածն ընդունելուց ավելի քան մեկ տարի առաջ: Փաստաբանները նշում են, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե ամբաստանյալի վիճակը վատթարացնում է: Նշենք, որ ավելի վաղ «յոթի գործով» անցնողները քրեական հետապնդումից ազատվել էին հենց այս հանգամանքից ելնելով:    

Որոշումը կհրապարակվի մարտի 6-ին, ժամը 17:45-ին:

  • Կիսվել: