երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մասիսի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա․ 6 անձ ձերբակալվել է

Մասիսի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա․ 6 անձ ձերբակալվել է

Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի 55-ամյա մի բնակիչ զբաղվում է թմրանյութերի ապօրինի իրացմամբ:  

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փաթեթ մարիխուանա՝ շուրջ 47 գրամ, 5 փաթեթ կանեփի սերմ՝ շուրջ 50 գրամ:

Տղամարդը ձերբակալվել է, նրան թմրամիջոց էին իրացրել համագյուղացի եւ հարեւան գյուղերի երեք բնակիչներ: Վերջիններս եւս ձերբակալվել են:

Արդեն հոկտեմբերի 3-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են նոր տեղեկություն 55-ամյա նորխարբերդցու վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: