երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մասիսի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մասիսի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հունիսի 19-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս Կայարանի տարածքում բնակվող 60-ամյա մի տղամարդ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի պահում թմրամիջոց։

Ստուգման նպատակով իրավապահներն այցելել են նշված հասցե, որտեղ տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր և չորացած կանեփանման զանգված։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 31 բույս և 2 գրամ կանեփանման զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: