շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մասիսի նախկին քաղաքապետի ձերբակալված համակիրներն ազատ են արձակվել ոստիկանության բաժնից

Մասիսի նախկին քաղաքապետի ձերբակալված համակիրներն ազատ են արձակվել ոստիկանության բաժնից

"Դավիթ Համբարձումյան" դաշինքից ավագանու անդամի թեկնածու Կարեն Սարգսյանն ու նախկինում բերման ենթարկված դաշինքի կողմնակիցները Ոստիկանության Մասիսի բաժնից ազատ են արձակվել: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ 4 մարդ բերման է ենթարկվել Այնթապում ՝ ընտրատեղամասում կամ հարակից տարածքում բռնություն գործադրելու կասկածանքով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով (հոդված 149.2):

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը (առաջադրվել է "Դավիթ Համբարձումյան" դաշինքից) եւ համայնքի գործող ղեկավար Սայեն Հայրապետյանը, որը ներկայացնում է իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը:

  • Կիսվել: