հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում․ ՀՔԱՎ

Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում․ ՀՔԱՎ

ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման արդյունքում ՀՔԱՎ-ը 2020 թվականի մայիսի 4-ին հրապարակեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում» զեկույցի 1-ին մասը, որտեղ ամփոփվեց արտակարգ դրության պայմաններում ընդունված իրավական ակտերի՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության նորմերին և սկզբունքներին համապատասխանության վերաբերյալ ՀՔԱՎ-ի իրավական գնահատականը։ 

Զեկույցի երկրորդ մասում գնահատվում է աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքների պաշտպանվածության վիճակը՝ 2020 թվականի մարտի 16-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ստացված աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքներին առնչվող ահազանգերի միջոցով բարձրաձայնված խնդիրների հիման վրա։ 

Իրավական գնահատականի հիմքում դրված են աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային կազմակերպությունների առաջարկությունները, ՀՀ օրենսդրությունը և այլ նյութեր։ 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

  • Կիսվել: