հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մանվել Գրիգորյանի պաշտպանը կդիմի Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի պաշտպանը կդիմի Փաշինյանին

Մանվել Գրիգորյանը բացարձակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, թթվածնային քաղցն այն աստիճան է, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով թթվածին է միացված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ եթե այսքանից հետո էլ համապատասխան դիրքորոշում չի հայտնվելու, ապա դա նշանակում է, որ որոշ անձանց, այդ թվում դատարանին անհրաժեշտ է ոչ թե կենդանի Մանվել Գրիգորյան, այլ մահացած.

«Այստեղ երևի գործում է այն սկզբունքը, թե չկա մարդ՝ չկա խնդիր: Եվ չեմ բացառում, որ առաջիկա օրերին դիմեմ վարչապետին, որպեսզի վերջինիս անմիջական հանձարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական կտա Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որոնք տեղի են ունեցել ու ունենում լիազոր մարմինների կողմից»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդար դատաքննության ընթացքում ուղղակի փլուզվելու է նրա պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը։

  • Կիսվել: