ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 7-ին:

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում, սակայն նրան միացված են վերակենդանացման բաժանմունքին հատուկ սարքավորումներ, որոնց առկայության պայմաններում նրա տեղափոխումը տեխնիկապես հնարավոր չէր: Պաշտպանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք՝ տրված Վաղարշապատի շտապօգնության անձնակազմի կողմից, որում նշված է կանչը եւ արձանագրված ախտորոշումները:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ. հունիսի 19-ին։

  • Կիսվել: