ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մանրամասներ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից. ինչ է ասել Զոհրաբ Մնացականյանը. «Ժողովուրդ»

Մանրամասներ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից. ինչ է ասել Զոհրաբ Մնացականյանը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ-ում ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով էր այցելել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մենք տեղեկացանք, որ նա Ազգային ժողովում է եղել ժամը 11-ից, եւ նիստը տեւել է մինչեւ 16։00-ն։

Մենք տեղեկացանք, որ նրան պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել, թե որպես դիվանագիտություն նախկիններից ինչ է ստացած եղել, եւ արդյոք դիվանագիտության մեջ եղել են այնպիսի սխալներ, որոնք կարող էին ունենալ վատ հետեւանքներ։ Հարց է հնչել՝ արտաքին դիվանագիտության ոլորտում արդյոք ինչ բացթողումներ կամ քայլեր են եղել, որոնք կարող էին նպաստել պատերազմին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ամեն շաբաթ այս հանձնաժողովը նոր մարդկանց է կանչելու տարբեր հարցադրումներ անելու համար, այսինքն՝ ինտենսիվ փուլ է սկսվել, եւ ցանկանում են շաբաթը գոնե երկու մարդ հրավիրել հանձնաժողով, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: