Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը:
Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը․
«Դատարանը որոշեց Ասլանյանին դեռևս պահել քաղբանտարկյալի կարգավիճակում:
Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Բաբայանը: