կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։

Նշենք, որ Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեի քննիչը։

Հիշեցնենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Հավելենք, որ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: