չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մամիկոն Ասլանյանի կալանքը երկարաձգվել է

Մամիկոն Ասլանյանի կալանքը երկարաձգվել է

Վանաձորի  համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքն օրերս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։

Նա նշել է, որ Մամիկոն Ասլանյանի մասնակցությամբ որեւէ քննչական կամ դատավարական գործողություն կալանավորելուց հետո մինչեւ օրս չի կատարվել։

2021 թվականի դեկտեմբերի 16-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վանաձորը հինգ տարի շարունակ ղեկավարած Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հասարակական վտանգավոր արարքներ կատարելու համար: Դեկտեմբերի 17-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը: 

 

 

  • Կիսվել: