հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մալաքյան եղբայրներին գիշերը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան (լուսանկարներ)

Մալաքյան եղբայրներին գիշերը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան (լուսանկարներ)

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին։

Հիշեցնենք, որ այդ դեպքի հետ կապված Երևանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը:

ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. Վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: 

Փաստաբանը, մասնավորապես, գրել է․

«Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին:

Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին /փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին/: Հիմա կհրապարակեմ Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը, ու դուք ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար:

 

Հ. Գ. Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին»։

 

 

 

 

 

 

  • Կիսվել: