հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

Մարտի 13-ին ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 150-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրայի» սրահում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նշելով, որ «Օպել Վեկտրայի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 40-ամյա ուղևոր Աշոտ Հակոբյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: