ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Մահվան ելքով վրաերթը կատարել էր  17-ամյա պատանին. Նա ձերբակալվել է

Մահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին. Նա ձերբակալվել է

Նոյեմբերի 26-ին Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1989 թ. ծնված Սարգիս Բադալյանին, որը մահացել էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մահվան ելքով վրաերթը «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայով կատարել էր նորաշենցի 17-ամյա պատանին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: