չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի Մալխասյանց փողոցում 51-ամյա Կարինե Մ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասինհաղորդում է ստացել: Վարորդը դիմել էր փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «Դոջ» մակնիշի մեքենայով կատարել և դեպքի վայրից փախուստի էր դիմել Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: