երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդին։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Կողմերը շարունակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանային անվտանգության և կայունության, այդ թվում՝ Իրանի, Գազայի, Լիբանանի, Սուդանի և այլ տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ համագործակցության վերաբերյալ։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին X հարթակում գրառման մեջ անդրադարձել է երկկողմ հանդիպմանը։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է ծովային անվտանգության և նավագնացության ազատության ապահովման կարևորությունը՝ հատկապես Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում՝ նպաստելու տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների անխափան ընթացքին», - նշված է գրառման մեջ։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համակարգման և խորհրդակցությունների շարունակականության, ինչպես նաև տարածաշրջանային ճգնաժամերի լուծման և անվտանգության, խաղաղության և կայունության առաջխաղացման դիվանագիտական ​​ջանքերին աջակցելու կարևորությունը։

 

  • Կիսվել: