երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան, սակայն կողմերը պահպանում են ոչ պաշտոնական շփումներ, որոնք կարող են հանգեցնել երկխոսության վերսկսմանը, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Այժմ որպես այդպիսին բանակցային գործընթաց չկա։ Կան առանձին շփումներ, այդ թվում՝ այստեղ՝ Նյու Յորքում, այդ թվում՝ այս շաբաթ։ Դրանք առայժմ կրում են խիստ ոչ պաշտոնական բնույթ, բայց, հուսով եմ, տանում են դեպի երկխոսության վերսկսում», - ասել է Գրոսին՝ պատասխանելով միջնորդների միջոցով Իրանի հետ բանակցություններ հաստատելու ԱՄՆ-ի ջանքերի մասին հարցին։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումների նոր փուլն անցկացվում է Կատարի միջնորդությամբ։ Քննարկման կենտրոնում է Իրանի առաջարկած յոթօրյա պլանի թարմացված տարբերակը, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում և Հորմուզի նեղուցի հետագա բացում, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսում։

Ինչպես նշել է Գրոսին, տարբեր փուլերում շփումներին միացել են տարբեր միջնորդներ։

«Այս գործընթացն անցել է տարբեր փուլեր, և տարբեր ժամանակներում դրան մասնակցել են տարբեր միջնորդներ: Միջուկային խնդիրը միայն բաղադրիչներից մեկն է, բայց չի կարելի մոռացության մատնել, որ հենց դա դարձավ հակամարտության սկզբի պատճառը, որն այնուհետև ձեռք բերեց ավելի լայն բնույթ», - նշել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։

  • Կիսվել: