երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թվականներին ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության պլան: Այս մասին Telegram-ում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ աշխատանքային այցով Մոնղոլիա է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովը: Նա երկկողմ հանդիպում է անցկացրել մոնղոլ պաշտոնակից գեներալ-մայոր Դաշցեդենգիյն Բաասանդամբայի հետ։

«Հանդիպման արդյունքներով կողմերն ստորագրել են  2027–2031 թվականներն ընկած ժամանակահատվածում ռազմական ոլորտում ռուս-մոնղոլական ռազմավարական գործընկերության պլան, որն ուղղված է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը համակարգված և երկարաժամկետ բնույթ տալուն»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունում:

 

  • Կիսվել: