չորեքշաբթի, հուլիս 17
17 / 7 / 2024
Հայաստանին կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր

Հայաստանին կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը։

Վճռվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք նախկին պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայատանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։

Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում։

  • Կիսվել: