հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Լսի քեզ ինչ եմ ասում, նենց հու կանենք, կթռնես դուրս ստեղից․ Հովհաննիսյանը՝ Ղազարյանին

Լսի քեզ ինչ եմ ասում, նենց հու կանենք, կթռնես դուրս ստեղից․ Հովհաննիսյանը՝ Ղազարյանին

Ադրբեջանցիները հասել են Տեղ գյուղ. այս պահին Կապանում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, թշնամու վերահսկողության տակ է գտնվում իմ հայրենի Ջերմուկ քաղաքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

«Ստում ես, էս ինչե՞ր ես խոսում»,-արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Այդ պահին Էդգար Ղազարյանը ձեռքով երկու անգամ խփեց սեղանին ու ասաց. «Այս դեպքում դուք կարող էիք ասել՝ «հու»:

Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Լսի քեզ ինչ եմ ասում, նենց հու կանենք, կթռնես դուրս ստեղից: Խոսքերդ հավաքի, այ տղա: Ո՞վ ա էսի, արա: Հավաքեք ձեր թեկնածուին»:

ՔՊ-ից Ռուստամ Բաքոյանն էլ ասաց. «Մի էսպիսի փաստ, պարոն Ղազարյանը ստացել է թատերական շքանշան, դուք սա ստացել եք այ սրա համար»:

Էդգար Ղազարյանը հիշեցրեց չինական մի ասացվածք, որտեղ ասվում է՝ եթե չխոսեիր, մարդիկ կմտածեին, որ դու տգետ ես, բայց երբ խոսում ես, բոլորը համոզվում են դրանում:

Երբ նիստը վարող Թագուհի Թովմասյանը կոչ արեց չխանգարել իրար, թույլ տալ, որ Ղազարյանն ավարտի իր խոսքը, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Նույն կոչը արեք թեկնածուին, որ էլի չկրկնի անձնական բնույթի վիրավորանքներ: Նիստի սկզբից ես ասում եմ, որ նոր դուք դիտողություն եք անում: Կարգի հրավիրեք էս մարդուն»:

Թովմասյանը դիմելով Արթուր Հովհաննիսյանին, ասաց. «Դուք այս նիստին եկել եք խանգարելու համար: Դուք ձեզ պահում եք ամենավերջին խանգարողի նման»:

Վերջին էլ արձագանքեց. «Կարգի հրավիրեք ձեր թեկնածուին, թե չէ հունից դուրս կգանք, լավ չի լինի: Դա ձեզ դուր չի գա»:

«Հլը դուրս եկեք, տեսնենք ինչ է լինելու»,-ասաց Թովմասյանը:

ՔՊ-ականներից մեկն էլ տեղից ասաց. «Էդ եք ուզում էլի, դրան եք սպասում»:

  • Կիսվել: