Լաս Վեգասի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ որոշում կայացնելու. փաստաբան
Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կամ ազատ կարձակվի, կամ կշարունակի կալանքի տակ մնալ: Լաս Վեգասի դատարանը երեկ քննել է Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը: