շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կստեղծվի ԱՊՀ դատական փորձաքնությունների միջպետական խորհուրդ

Կստեղծվի ԱՊՀ դատական փորձաքնությունների միջպետական խորհուրդ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց ԱՊՀ դատական փորձաքննությունների միջպետական խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագրին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագրի կնքումը ենթադրում է դատափորձագիտական ոլորտում բազմակողմանի և կանոնավոր փոխգործակցության հաստատում, որը միտված կլինի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Համաձայնագրով կկազմակերպվի ու կհամակարգվի ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների հետ դատափորձագիտական ոլորտում մասնագիտական համագործակցությունը։

Համաձայնագրի կողմերից յուրաքանչյուրը կնշանակի պետական իրավասու մարմին:

Այս պահին համաձայնագիրը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը: Դեռ չեն ստորագրել Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքմենստանը և Ուկրաինան:

  • Կիսվել: