երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել․ ՔԿ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել

Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել․ ՔԿ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ արձակելու դեպքին։

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել։

Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Կատարվում է քննություն։

Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։

Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռք բերված տվյալների վերաբերյալ, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հաղորդագրությամբ հանդես կգա»,- գրել է նա։

  • Կիսվել: