ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կովսականում 23 անհետ կորածների և 12 զոհվածների գործը դատարանում է

Կովսականում 23 անհետ կորածների և 12 զոհվածների գործը դատարանում է

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը քննվելու է Սիսիանի նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։

Մեղադրյալի կարգավիճակում հայտնված բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

  • Կիսվել: