հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրերի լրացման ուղեցույց-տեսանյութեր

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրերի լրացման ուղեցույց-տեսանյութեր

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը, ըստ այդմ՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հայտարարագրեր, որի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Հոլովակները ծառայելու են որպես ուղեցույց՝ հայտարարագրերը ճիշտ լրացնելու համար:

Ստորև ներկայացված են հայտարարագիր լրացնելու հոլովակները՝ 

1.     Հայտարարագիր լրացնելու ուղեցույց

2.    Անշարժ գույքի հայտարարագրման ուղեցույց

3.    Վարկային միջոցներով անշարժ գույքի ձեռքբերման գործարքների հայտարարագրման ուղեցույց

4.    Տրանսպորտի միջոցի հայտարարագրման ուղեցույց

5.    Արժեթղթերի և այլ ներդրումների հայտարարագրման ուղեցույց

6.   Դրամական միջոցների հայտարարագրման ուղեցույց

7.    Եկամուտների հայտարարագրման ուղեցույց

8.   Փաստացի տիրապետվող գույք և գույք, որի իրական սեփականատերն է հանդիսանում հայտարարատու անձը

9.   Ծախսերի հայտարարագրման ուղեցույց

10. Հանձնված, վերադարձված փոխառությունների, բանկային ավանդների, ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդի հայտարարագրման ուղեցույց

11.   Շահերի հայտարարագիր բաժինը լրացնելու ուղեցույց:

  • Կիսվել: